Սերբիայի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանից սպասում է քաղաքական կոնկրետ աջակցության
Սերբիայի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանից սպասում է քաղաքական կոնկրետ աջակցության

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարում է, որ Ռուսաստանից սպասում է քաղաքական կոնկրետ աջակցության: Այս մասին Մոսկվա մեկնած Վուչիչը հայտնել է սերբական հեռուստաընկերությանը հարցազրույց տալիս:

«Համարում եմ, որ Պուտինից կստանանք այնպիսի աջակցություն, ինչպիսին Ռուսաստանը մեզ ցուցաբերում էր նախկինում: Այսօր տարբեր հանգամանքներ են և հնարավորություններ: Շատ է լարվածությունը և կարևոր է, որ մենք զրուցենք այս ամենի մասին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Սերբիայի նախագահի խոսքով, Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջին տարիներին իր համար ամենակարևոր պահն է:

Ալեքսանդր Վուչիչը Վլադիմիր Պուտինի հետ այսօր անցկացնելու է բանակցություններ: