Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի լիդերները ստորագրել են այսպես կոչված մինի Շենգենի համաձայնագիրը
Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի լիդերները ստորագրել են այսպես կոչված մինի Շենգենի համաձայնագիրը

Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի լիդերները ստորագրել են այսպես կոչված մինի Շենգենի համաձայնագիրը, որը նախատեսում է այդ երկրների միջև ազատ տեղաշարժ:

Համաձայնության համաձայն, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիները, 2021 թվականից միմյանց սահմանը կկարողանան հատել միայն անձը հաստատող վկայականով:

Սերբիայի նախագահ, Ալեքսանդր Վուչիչի խոսքով, այս համաձայնությունը երեք երկրի ժողովրդի համար է, որոնք արժանի են լավագույն ապագայի: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երեք երկրի լիդերները հայտարարել են, որ սպասում են բալկանյան երկրներին:

Նրանց խոսքով, համաձայնագիրը չի նշանակում, որ նրանք հրաժարվում են եվրամիությանը ինտեգրվելուց, և որ այդ գործողությունը կարագացնի ինտեգրման ընթացքը: