Սեռական բնույթի գործողություններ ստիպելու մեջ մեղադրվողին դատարանը սահմանել է չորսամյա կալանք
Սեռական բնույթի գործողություններ ստիպելու մեջ մեղադրվողին դատարանը սահմանել է չորսամյա կալանք

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախատեսել է մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և սեռական բնույթի գործողություն ստիպելու և անձնական կյանքի գաղտնիքը տարածելու մեջ մեղադրվող Լ.Ց.-ին ճանաչել է մեղավոր: Լրատվությունն այս մասին տարածել է գլխավոր դատախազությունը:

«Դատան նիստին ներկայացրած ապացույցներով հաստատվում է, որ 2017 թվականին քաղաքացի Լ.Ց.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել Ի.Ղ.-ի անձնական կյանքը պատկերող լուսանկարներ և տեսագրություններ և ուղարկել է տուժածի ընկերներին: Լ.Ց.-ն տուժածին  սպառնացել է այդ նյութերը տարածել սոցիալական ցանցում և ուղարկել ընտանիքի անդամներին, առաջարկելով սեռական հարաբերություն ունենալ նրա հետ», – ասել են դատախազությունում:

Իրավապահները Լ.Ց.-ին ձերբակալել են 2019 թվականի մարտի 7-ին Թբիլիսիում: Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևի շրջանի դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով: Որպես խափանման միջոց նրա հանդեպ օգտագործվել էր նախնական կալանքը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան ճանաչել է մեղավոր և դատապարտել 4 տարով ազատազրկման: