Սեպտեմբերի մեկին, Բաթումիի ուղղությամբ կնշանակվի լրացուցիչ գնացք
Սեպտեմբերի մեկին, Բաթումիի ուղղությամբ կնշանակվի լրացուցիչ գնացք

«Վրաստանի երկաթուղու» տեղեկությամբ, սեպտեմբերի մեկին, «Ճայերի հարսանիքը» մյուզիքլին ներկա գտնվելու ցանկացողների համար Թբիլիսիից Բաթումիի ուղղությամբ նշանակվում է լրացուցիչ գնացք, որը կերթևեկի երկու ուղղությամբ և կանգ կառնի «Black Sea Arena»-ի կայանում:

Վրաստանի երկաթուղու տեղեկությամբ, գնացքը կերթևեկի հետևյալ գրաֆիկով.

Մեկնում, Թբիլիսի -12:40;
Ժամանում, Black Sea Arena-17:25 ;
Ժամանում, Բաթումի-18:23

Մեկնում, Բաթումի-23:50
Ժամանում, Black Sea Arena- 00:38;
Ժամանում, Թբիլիսի -05:15

Թբիլիսիից և Բաթումիից օգոստոսի 23-ին և 25-ին, գնացք# 802/807, 805/806, 852/851, 808/801, 804 Թբիլիսի-Բաթումի և սեպտեմբերի 2-ին գնացք#811 Բաթումի-Թբիլիսին կանգառներ կունենա նաև «Black Sea Arena»-ի կայարանում:

Տոմսեր հնարավոր է գնել «Georgian Railway Tickets» հավելվածով: Բջջային հավելվածն ունի բացառիկ հնարավորություն, ընտրեղ ցանկալի տեղը գնացքում: Տոմսերը հասանելի են նաև Railway.ge, Tkt.ge, Biletebi.ge, Matarebeli.ge կայքէջերում, արագ վճարման ապարատներով և տոմսարկղերում: