Սեպտեմբերի մեկին բացվելու է Բաթումի Սև ծովի արվեստի փառատոնը
Սեպտեմբերի մեկին բացվելու է Բաթումի Սև ծովի արվեստի փառատոնը

Սեպտեմբերի մեկին սկսվելու է դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեի կողմի հիմնադրված Բաթումիի Սև ծովի արվեստի փառատոնը:

Բաթումիի արվեստի կենտրոնում մամլո ասուլիսն այսօր փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՈ-ի խաղաղության արտիստ, դաշնակահարուհի Էլիսո Բոլքվաձեն անցկացրել է աջակիցների հետ միասին:

Բաթումիի Սև ծովի արվեստի փառատոնն այս տարի 7-րդ անգամ անցկացվում է Վրաստանի պետության աջակցությամբ և Վրաստանի նախագահի հովանավորությամբ:

Բաթումիի Սև ծովի արվեստի փառատոնը միակ մշակութային միջոցառումն է Վրաստանում, որն անցկացվում է UNESCO-ի հովանավորությամբ: Բաթումի է ժամանել ֆրանսիացի հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, փիլիսոփայության դոկտոր և երաժշտության ուսուցման նորարարական մեթոդի ստեղծող Միշել Սոնը, որը փառատոնի շրջանակներում ընտրված երիտասարների համար կանցկացնի վարպետաց դասեր:

Փառատոնի նվագախումբը ղեկավարելու է մաեստրո Դավիթ Մուքերիան:

Բաթումիի Սև ծովի արվեստի փառատոնը սեպտեմբերի 10-ին ավարտվելու է երիտասարդ վիրտուոզների համերգով: