Սեպտեմբերի 9-ը Վրաստանի պաշտպանության նախարարության հիմնադրման օրն է
Սեպտեմբերի 9-ը Վրաստանի պաշտպանության նախարարության հիմնադրման օրն է

Վրաստանի պաշտպանության նախարարության ստեղծումից անցել է 30 տարի: Նշված ամսաթվի կապակցությամբ «Արմի հոլլում» տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհավորեց նախարարության աշխատակիցներին ՊՆ հիմնադրման օրվա առթիվ, շնորհակալություն հայտնեց նախարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրանց:

Նախարարի որոշմամբ, պաշտպանության նախարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար 25 և ավելի տարվա ծառայության աշխատակիցները և ՊԲ զինծառայողներ արժանացել են դրամական պարգևների:

Այսօր Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալագրերով պարգեւատրեց Վրաստանի ՊՆ քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներին եւ պաշտպանության նախարարության զինծառայողներին:

Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստեղծվել է Վրաստանի Հանրապետության նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 1991 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանագրի հիման վրա: Փաստաթղթի համաձայն, Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ստեղծել ազգային բանակ և Վրաստանի Հանրապետության ազգային գվարդիայի նյութատեխնիկական ապահովում: