Սեպտեմբերի 7-ին, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպելու են Թեհրանում
Սեպտեմբերի 7-ին, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպելու են Թեհրանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Թեհրանում ներկա է գտնվելու Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցին նվիրված գագաթնաժողովին: Այս մասին տեղեկությունը հաստատում է Կրեմլի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա են գտնվելու նաև Թուրքիայի և Իրանի նախագահները:

Նույն գագաթնաժողովի շրջանակներում, Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հատկանշական է, որ սկզբում գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Իրանի Թավրիզ քաղաքում, սակայն պաշտոնական Թեհրանը այն տեղափոխել է մայրաքաղաք: