Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիից Բաթումիի ուղղությամբ նշանակվում է լրացուցիչ գնացք
Սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիից Բաթումիի ուղղությամբ նշանակվում է լրացուցիչ գնացք

Բանահյուսության միջազգային փառատոնին ներկա գտնվել ցանկացողների համար սեպտեմբերի 7-ին, Թբիլիսիից Բաթումիի ուղղությամբ նշանակվում է լրացուցիչ գնացք, որը կերթևեկի երկու ուղղությամբ և կանգ կառնի «Black Sea Arena»-ի կայանում:

Վրաստանի երկաթուղու տեղեկությամբ, գնացքը կերթևեկի հետևյալ գրաֆիկով.

Մեկնում, Թբիլիսի -12:40;
Ժամանում, Black Sea Arena-17:25 ;
Ժամանում, Բաթումի-18:23

Մեկնում, Բաթումի-23:50
Ժամանում, Black Sea Arena- 00:38;
Ժամանում, Թբիլիսի -05:15

Տոմսերը հնարավոր է գնել «Georgian Railway Tickets» հավելվածով: Բջջային հավելվածն ունի բացառիկ հնարավորություն, ընտրեղ ցանկալի տեղը գնացքում:

Տոմսերը հասանելի են նաև Railway.ge, Tkt.ge, Biletebi.ge, Matarebeli.ge կայքէջերում, արագ վճարման ապարատներով և տոմսարկղերում: