Սեպտեմբերի 5-ի դրությամբ, Կախեթիում վերամշակվել է ավելի քան 10 հազար տոննա խաղող. Ռթվելիի համակարգող շտաբ
Սեպտեմբերի 5-ի դրությամբ, Կախեթիում վերամշակվել է ավելի քան 10 հազար տոննա խաղող. Ռթվելիի համակարգող շտաբ

Խաղողահավաքի (ռթվելիի) համակարգման շտաբի լրատվությամբ, սեպտեմբերի 5-ի դրությամբ, Կախեթիում վերամշակվել է ավելի քան 10 հազար տոննա խաղող: Այստեղից 3,6 հազար տոննա Սափերավի, 2,4 հազար տոննա Ռքածիտելի, 1,5 հազար տոննա կախուրի մծվանե, իսկ մնացածը տարբեր սորտի խաղող է:

Այս տարի Կախեթիում սպասվում է մոտ 200-250 հազար տոննա խաղողի բերք:

Ռթվելիի համակարգող շտաբի փոխանցմամբ, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, գինու ազգային գործակալությունը մոբիլիզացված է, որպեսզի խաղողագործները խաղողի հանձնման հետ կապված որևէ խնդիր չունենան, և որ բերքը չմնա առանց տեղավորման: Նրանց հաղորդմամբ, բերքահավաք գործընթացում գործակալությունը ներգրավված է միայն բերքի  հաշվառման մեջ և չի միջամտում գների և ազատ շուկայի կարգավորման գործընթացին:

Բացի այդ, Կախեթիի շրջանի տարբեր մունիցիպալիտետներից խաղողի վերամշակման գործընթացին մասնակցում են 23 գինեգործական ընկերություններ: Ռթվելիի համակարգող շտաբի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ իրենց մոտ գրանցված է 160 գինու արտադրամաս:

Արտադրողների և խաղողագործների միջև ակտիվ հաղորդակցության նպատակով, շտաբը աշխատում է 24 ժամյա ռեժիմով: