Վրաստան է ժամանել Յոհաննես Հանը
Վրաստան է ժամանել Յոհաննես Հանը

Եվրամիության ընդլայնման քաղաքականության և հարևանության հարցերով եվրահանձնակատար, Յոհաննես Հանը Վրաստանում է:

Յոհանես Հանի նախաձեռնությամբ, Թբիլիսիում կկառուցվի «եվրոպական դպրոց»: Սա Եվրոպական հանձնաժողովի առաջին նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրամիության անդամ երկրներից դուրս, և նրանում Վրաստանի քաղաքացի աշակերտներից բացի կսովորեն նաև աշակերտներ Արևելյան Եվրոպայի երկրներից:

Դպրոցն ավարտելուց հետո կտրվի եվրոպական բակալավրի դիպլոմ: Նախագիծն ամբողջությամբ աջակցվում է Եվրահանձնաժողովի կողմից:

Յոհաննես Հանը Լիսսի լճում, կրթության նախարարի և Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին, եվրոպական նոր դպրոցների շենքի և հանրակացարանի շինարարության վայրում, խորհրդանշական պարկուճ է դնելու:

«Եվրոպական դպրոցի» շինարարությունը պետք է ավարտվի 2023 թվականին: