Սեպտեմբերի 1-ից փոքր և ընտանեկան հյուրանոցային արդյունաբերության աջակցության նպատակով մեկնարկում է համաֆինանսավորման նոր ծրագիր
Սեպտեմբերի 1-ից փոքր և ընտանեկան հյուրանոցային արդյունաբերության աջակցության նպատակով մեկնարկում է համաֆինանսավորման նոր ծրագիր

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը,  2019 թվականի սեպտեմբերի 1-ից սկսում է «համաֆինանսավորորման մեխանիզմ փոքր և ընտանեկան հյուրանոցային արդյունաբերության աջակցության համար» ծրագիրը:

Գործակալության լրատվությամբ, ծրագրի նպատակն է օգնել փոքր և ընտանեկան հյուրանոցներին մեղմացնել մասնավոր բանկերի առջև ունեցած ֆինանսական բեռը և նրանց գոյծունեության շարունակմանը:

Նշված  մեխանիզմի շրջանակներում, «արտադրիր Վրաստանում» գործակալությունը իրականացնելու է 2019 թվականի օգոստոսի մեկից հաջորդ վեց ամիսների ընթացքում ձեռնարկատերերի համար վարկի վրա հաշվեգրված ամսական տոկոսադրույքի 80 տոկոսի համաֆինանսավորումը ազգային արժույթով վերցված վարկերի դեպքում, իսկ 70 տոկոսը արտասահմանյան արժույթի դեպքում:

Համաֆինանսավորման մեխանիզմից օգտվել կարող են այն ձեռներեցները, ովքեր մինչև 2019-ի հունիսի 30-ը վարկ են վերցրել հյուրանոցի կառուցման/ընդլայնման/հագեցման/վերանորոգման/վերականգնման նպատակով և նրանց հյուրանոցում կա 4-ից 20 համար:

Համաֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում վարկի առավելագույն գումարը կազմում է ՝ 300 000 լարի ազգային արժույթով տրամադրված վարկի դեպքում, 100 000 ԱՄՆ դոլար, դոլարով տրամադրված վարկի դեպքում և 80 000 եվրո, եվրոյով տրված վարկի դեպքում:

Ծրագիրը միանգամյա է և ընդգրկելու է ողջ երկիրը: