Սենատորների Վրաստան այցը երկկուսակցական աջակցության հստակ արտահայտում է. Դավիթ Զալկալիանի
Սենատորների Վրաստան այցը երկկուսակցական աջակցության հստակ արտահայտում է. Դավիթ Զալկալիանի

Սենատորների այցը արտահայտում է, թե որքան մեծ նշանակություն է շնորհում Ամերիկայի Միացյալ նահանգների, թե գործադիր, թե օրենսդիր իշխանությունը Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը, – այս մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, սենատորները երկար դադարից հետո այցելում են Վրաստան, ինչը ողջունելի է:

«Սենատի պատվիրակությունը երկար ժամանակ Վրաստան չի այցելել: Վերջին տարիներին մենք շատ կոնգրեսականների ենք հյուրընկալել, բայց սենատորների այցը տեղի է ունենում բավականին երկար դադարից հետո, ինչը նաև ցույց է տալիս, որ Ամերիկայի Միացյալ նահանգների օրենսդրական թևի օրակարգում Վրաստանի հետ համագործակցությունը առանձնահատուկ տեղ ունի: Դրա վկայությունն են մեզ աջակցող սենատորների նախաձեռնած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունները կամ բանաձևերը: Սենատորներ Շահինը և Պորտմանը նաև չեմպիոն են Վրաստանին աջակցելու հարցում, մեր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում, ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ խորացնելու տեսանկյունից: Դա շատ ժամանակին այց է: Դա կլինի շատ կարևոր այց, որը կարտացոլվի Միացյալ Նահանգների հաջորդ քայլերում», – հայտարարել է Զալկալիանին:

Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Վրաստանի պատվիրակության Միացյալ Նահանգներ այցի ուղղությամբ:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինկենի հետ, մենք քննարկել ենք նաև այցերի հնարավորությունը, և հենց որ համավարակային հանգամանքները թույլ տան, այդ այցելությունները հաստատ տեղի կունենան, և վստահ եմ, որ բարձր մակարդակի այցեր հաստատ կունենանք երկու ուղղություններով: Մենք աշխատում ենք երկու կողմի  այցերի շուրջ», – հայտարարել է Զալկալիանին: