Սենատոր Էլիզաբեթ ՈՒորենը իր թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել է ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին
Սենատոր Էլիզաբեթ ՈՒորենը իր թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել է ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին

Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ ՈՒորենը իր թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 2020 թվականի նախագահական ընտրություններին: Մասաչուսեթս նահանգի սենատոր, Էլիսաբեթ ՈՒորենը արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը, որի շրջանակներում 69 ամյա քաղաքական գործիչը Լոուրենս քաղաքում հանդիպել է իր կողմնակիցներին:

Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ հանդիպմանը նա քննադատել է գործող նախագահ, Դոնալդ թրամփին: Նրա խոսքերով Սպիտակ տան լիդերը իր գործողություններով վնաս է հասցնում երկրին:

69 ամյա քաղաքական գործիչը նախկինում իրավաբանական գիտությունների դասախոս էր: Նրան սենատոր են ընտրել 2012 թվականին: Այս պահին նա հանդիսանում է դեմոկրատների ամենահեղինակավոր թեկնածուներից մեկը: Նրա մրցակիցը կուսակցությունում Բեռնի Սանդերսն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականին: Ինչպես հայտնի է գործող նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցելու է ընտրություններին: