Սենատը Էնտոնի Բլինկենին հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում
Սենատը Էնտոնի Բլինկենին հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում

Սենատը Էնտոնի Բլինկենին հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում:

Էնթոնի Բլինկենը կլինի Միացյալ Նահանգների 71-րդ պետքարտուղարը:

Հատկանշական է, որ Բլինկենի թեկնածությանը դեմ են քվեարկել 22 հանրապետական ​​սենատորներ:

Բլինկենը Ջո Բայդենի վաղեմի դաշնակիցն է: Բայդենի փոխնախագահության տարիներին նա աշխատել է որպես անվտանգության հարցերով խորհրդական, որից հետո եղել է նախագահ Օբամայի անվտանգության խորհրդականը: