Սենատը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հրապարակայնորեն դիմել Ռուսաստանին, որ վերջինս դադարեցնի Վրաստանի տարածքների բռնազավթումը
Սենատը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հրապարակայնորեն դիմել Ռուսաստանին, որ վերջինս դադարեցնի Վրաստանի տարածքների բռնազավթումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատում քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը:

Ինչպես գրում է «Reuters»-ը, օրինագիծը, որը նոր սահմանափակումներ է նախատեսում Մոսկվայի համար, քվեարկության կդրվի հաջորդ շաբաթ, սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին:

Օրինագծում, որի վեռնագիրն է՝ «Ռուսաստանի ագրեսիայից Ամերիկյան անվտանգության պաշտպանության ակտը» խոսվում է նաև Վրաստանի մասին:

Մասնավորապես, նախագիծը կոչ է անում ԱՄՆ-ի վարչակազմին ստեղծել «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար» հատուկ հիմնադրամ: 2020-2021 թվականներին հիմնադրամի բյուջեն 250 միլիոն դոլար է:

«Հիմնադրամի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի պատասխանենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա  ներխուժելուն, բռնազավթումից ստեղծված մարդասիրական ճգնաժամին և ապակայունացմանը»,- ասվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, նախագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին հրապարակայնորեն դիմել Ռուսաստանին, որ վերջինս դադարեցնի Վրաստանի տարածքների բռնազավթումը

Փաստաթուղթը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեհեմը և Բոբ Մենենդեսը, նախատեսում է նաև պատժամիջոցներ  կիրառել ռուսական բանկերի հանդեպ, որոնք ներգրավված են եղել  ԱՄՆ-ի ընտրությունների գործընթացին: Պատժամիջոցներ են հաստատվելու նաև կիբերանվտանգության ոլորտոմ աշխատող ռուսական ընկերությունների վրա:

Նախատեսվում է նաև պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր «ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավված են Պուտինի ապօրինի գործունեության մեջ»:

Ամենակարևորը, կարող են լինել Ռուսաստանի նավթային և գազային ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները:

Օրինագիծը Միացյալ Նահանգների սենատում քվեարկության է դրվելու դեկտեմբերի 11-ին: