Սենատը աջակցել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակմանը
Սենատը աջակցել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակմանը

ԱՄՆ-ի սենատն աջակցել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակմանը:

Այս մասին տեղեկություն է հրապարակվել սենատի կայքէջում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: Քելլի Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է, որն այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական է: Նախքան այս պաշտոնն զբաղեցնելը Քելլի Դեգնանն աշխատում էր որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում:

25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում: