Սեբաստիան Կուրցն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին
Սեբաստիան Կուրցն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպելու է Վլադիմիր Պուտինին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես հայտարարում է Կրեմլի մամլո ծառայությունը, Սեբաստիան Կուրցը և Վլադիմիր Պուտինը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև զրուցելու են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին՝ Եվրամիության խորհրդում Ավստրիայի նախագահությունը հաշվի առնելով:

Ավստրիայի և Ռուսաստանի առաջնորդները մասնակցելու են Էրմիտաժի և արվեստի պատմության Վիեննայի թանգարանի ցուցահանդեսի բացմանը: