Սեբաստիան Կուրց. Շատ շնորհակալություն Իրակլի Ղարիբաշվիլին` մեր լավ հանդիպման եւ Աֆղանստանի վերաբերյալ բարձր մակարդակի կլոր սեղանի քննարկումներին մասնակցության համար
Սեբաստիան Կուրց. Շատ շնորհակալություն Իրակլի Ղարիբաշվիլին` մեր լավ հանդիպման եւ Աֆղանստանի վերաբերյալ բարձր մակարդակի կլոր սեղանի քննարկումներին մասնակցության համար

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպման և Աֆղանստանի վերաբերյալ բարձր մակարդակի կլոր սեղանի քննարկումներին մասնակցելու համար: Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, այդ մասին Սեբաստիան Կուրցը գրում է «Twitter» սոցիալական ցանցում:

Կուրցի խոսքով, Ավստրիան եւ Վրաստանը հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն:

«Շատ շնորհակալություն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` մեր լավ հանդիպման եւ Աֆղանստանի վերաբերյալ բարձր մակարդակի կլոր սեղանի քննարկումներին մասնակցության համար:

Ավստրիան և Վրաստանը հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն: Մենք նաև սերտորեն աշխատում ենք նոր կորոնավիրուսային համաճարակի ժամանակ», – գրել է Սեբաստիան Կուրցը:

Նյու Յորքում Սեբաստիան Կուրցի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցեց Ավստրիայի կանցլերի կազմակերպած Աֆղանստանի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսությանը: