Սաուդյան Արաբիայի հետ ծրագրվում է վերականգնել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը
Սաուդյան Արաբիայի հետ ծրագրվում է վերականգնել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատարը հանդիպել է Վրաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանի հետ:

Մեդեա Ջանիաշվիլին և Աբդուլլահ Ալ-Մութայիրը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության վերսկսման հնարավորությունները: Զրույցը վերաբերել է երկկողմ զբոսաշրջային հոսքերի վերականգնմանը, չվերթների վերսկսմանը և անվտանգ երթևեկությանը հետհամավարակային ժամանակաշրջանում:

«Համավարակից առաջ Սաուդյան Արաբիան Վրաստանի համար զբոսաշրջային կարևոր շուկա էր: Պարսից ծոցի երկրների նման, սաուդցի զբոսաշրջիկներն էլ առանձնանում են բարձր ծախսերով:

Սաուդյան Արաբիան 2019 թվականին Վրաստան մուտք գործող ճանապարհորդների լավագույն 15 երկրների շարքում 12-րդ տեղում էր», – ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկատվության մեջ: