Սաուդցի արքայազնը պատմել է «բանտում» շքեղ կյանքի մասին
Սաուդցի արքայազնը պատմել է «բանտում» շքեղ կյանքի մասին

Սաուդյան Արաբիայի թագավորական տան ներկայացուցիչ, արքայազն և միլիարդատեր Ալ-Վալիդ իբն Թալալը, ով ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով, վստահեցրել է, որ բանտարկության մեջ իրեն զգացել է «ինչպես տանը»՝ ապրելով Ritz Carlton հյուրանոցային լյուքս համարում և սնվելով բուսական կերակուրներով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում սաուդցի թագավորի զարմիկը հայտարարել է, որ մոտ ժամանակներս իրեն լիովին կարդարացնեն, և ինքը կարող է ազատ արձակվել։

Նա նաև հավելել է, որ իր դեմ որևէ մեղադրանք չկա առաջադրված։ «Պարզապես որոշ թեմաներ կան իմ և կառավարության միջև քննարկման համար, որոնց մասին այժմ չեմ կարող հայտնել»,-ասել է նա՝ հավելելով, որ «բանտարկությունը» իրեն որևէ անհարմարություն չի պատճառում։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին երկրում անցկացվել է ձերբակալությունների ալիք՝ զանգվածային հակակոռուպցիոն ռեյդերի շրջանակում։