Սանդրա Ռուլովս. Կարծում եմ, ցուցարարները շուտով կավելացնեն պահանջները, քանի որ Իվանիշվիլու կողմից նշանակված ժողովուրդը գործ չի անում

Կարծում եմ, ցուցարարները շուտով կավելացնեն պահանջները, քանի որ Իվանիշվիլու կողմից նշանակված ժողովուրդը ինչպես տեսնում եք, գործ չի անում և պետք է փոխվի ամբողջությամբ կառավարությունը, պետք է փոխվի տեղաբաշխումը խորհրդարանում,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Սանդրա Ռուլովսը: Սանդրա Ռուլովսին լրագրողները հարց են ուղղել ցուցարարների պահանջների մասին, նախկիին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլու գրառման հետ կապված:

Սանդրա Ռուլովսն այսօր մասնակցում էր «Ազատության քայլերթին»: Այժմ նա մասնակցում է ցույցին, որն անցկավում է խորհրդարանի շենքի դիմաց:

Նրա խոսքով, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ստիպված կլինի հրաժարական տալ: