Սան Ֆրանցիսկոյում և Բարիում բացվելու է Վրաստանի հյուպատոսարանը
Սան Ֆրանցիսկոյում և Բարիում բացվելու է Վրաստանի հյուպատոսարանը

Իտալիայի Բարի քաղաքում բացվելու է Վրաստանի հյուպատոսական բաժանմունք: Այս մասին, խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին հայտարարել է, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Միխեիլ Նինուան:

Նրա խոսքով, համապատասխան տարածքի որոնումները արդեն սկսվել են:

«Բարիում Վրաստանի շատ քաղաքացի կա և գոյություն ունեն խնդիրներ, այդպիսով անհրաժեշտ է, որ այդ քաղաքում բացվի մեր հյուպատոսարանը և մեր ծառայությունները մատուցենք նրանց»,-նշել է Նինուան:

Փոխնախարարի հայտարարությամբ, այս տարի գլխավոր հյուպատոսության բացում է ծրագրվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սան Ֆրանցիսկո քաղաքում:

2020 թվականին հնարավոր է Վրաստանի դեսպանություն բացվի արևմտյան Աֆրիկայում ՝ Սենեգալում կամ Գանայում: