Սամխարաուլիի բյուրոյում բացում են Թամար Բաչալիաշվիլու անձնական համակարգիչը
Սամխարաուլիի բյուրոյում բացում են Թամար Բաչալիաշվիլու անձնական համակարգիչը

Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում բացում են Թամար Բաչալիաշվիլու անձնական համակարգիչը: Այս մասին հայտարարում է Բաչալիաշվիլու ընտանիքի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին, ով ներկա է նշված գործընթացին:

Ռամիշվիլու փոխանցմամբ, նրա հետ կապ է հաստատել գործի քննիչը և ասել, որ կարողացել են կոտրել գաղտնաբառը և ստանալ կոշտ սկավառակի տեղեկությունը:

23-ամյա Թամար Բաչալիաշվիլուն մի քանի օր տևած որոնումներից հետո հայտնաբերել էին Թեթրիծղարոյի անտառում մահացած: Սկզբում գործը հարուցվել էր անօրեն ազատազրկման հոդվածով, սակայն առկա մեղադրանքին ավելացել է նաև ինքնասպանության հասցնելու հոդվածը: