Սամխարաուլիի բյուրոյի բժշկական եզրահանգման մեջ նկարագրված է Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա շուրջ 100 վնասվածք
Սամխարաուլիի բյուրոյի բժշկական եզրահանգման մեջ նկարագրված է Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա շուրջ 100 վնասվածք

Հայտնի է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի կողմից Արչիլ Տատունաշվիլու դիակի փորձաքննության եզրահանգումը: Ինչպես Առաջին ալիքին է դարձել հայտնի, այն Տատունաշվիլու ընտանիքին է փոխանցվել երեք օր առաջ:

Առաջին ալիքի հետ զրույցում Տատունաշվիլիների ընտանիքի փաստաբան, «Մարդու իրավունքների կենտրոնի» իրավաբան Թամար Ավալիանին հայտարարել է, որ նշված եզրահանգմամբ, Արչիլ Տատունաշվիլու մահվան ճշգրիտ պատճառը պարզել անհնար է:

«Բժշկական փորձաքննությունը փաստորեն նկարագրել է շուրջ 100 վնասվածք, որոնք եղել են Արչիլ Տատունաշվիլու մարմնի վրա, սակայն սա բավական չէ՝ մահվան պատճառները պարզելու համար: Դրա համար, ինչպես գրված է եզրահանգման մեջ, անհրաժեշտ է անցկացվի հանձնաժողովային փորձաքննություն»,- հայտարարել է Թամար Ավալիանին:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, նրանք գոհ չեն փորձաքննության եզրահանգումից:

Արչիլ Տատունաշվիլու դին բռնազավթված Ցխինվալիից տեղափոխել էին 2018 թվականի մարտի 2-ին: