Սամգորիի շրջանում, Թվալճրելիձեի փողոցի հարակից տարածքում ընթանում է 7 ապօրինի շինարարական կառույցի ապամոնտաժումը
Սամգորիի շրջանում, Թվալճրելիձեի փողոցի հարակից տարածքում ընթանում է 7 ապօրինի շինարարական կառույցի ապամոնտաժումը

Թբիլիսիում, Սամգորիի շրջանում, Թվալճրելիձեի փողոցի հարակից տարածքում ընթանում է 7 ապօրինի շինարարական կառույցի ապամոնտաժումը: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, չորս շենքի մասնակի ապամոնտաժում իրականացրել են անձամբ օրինախախտները, իսկ Թբիլիսիի քաղաքային տեսչությունն այսօր կավարտի բոլոր յոթ շենքերի ամբողջական ապամոնտաժումը:

Պետական ​​սեփականություն հանդիսացող հողամասերում ապօրինի շինարարության փաստը մայրաքաղաքի քաղաքային տեսչությունը հայտնաբերել է ընթացիկ ստուգումների ընթացքում և համապատասխան հայտարարությունը տարածել է դեկտեմբերի 18-ին: Քանի որ ժամանակին օրինախախտները չեն գտնվել օբյեկտներում, տեղում պակցվել են համապատասխան պաստառներ: Ապամոնտաժումն սկսվել է այսօր: