Սամգորի-Լիլոյի և Սամգորի-Ռուսթավիի վերգետնյա մետրոյի նախագծի համար առաջիկայում հայտարարվելու է մրցույթ
Սամգորի-Լիլոյի և Սամգորի-Ռուսթավիի վերգետնյա մետրոյի նախագծի համար առաջիկայում հայտարարվելու է մրցույթ

Սամգորի-Լիլոյի և Սամգորի-Ռուսթավիի վերգետնյա մետրոյի նախագծի համար առաջիկայում հայտարարվելու է մրցույթ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին:

Նրա խոսքով, մրցույթում հաղթել է ավստրիական ILF consulting engineers ընկերությունը:

«Մենք հնչեցրել էինք Սամգորի-Լիլոյի ուղղությամբ ստորգետնյա նոր մետրո կառուցելը և նաև ցանկանում էինք, հետազոտություններ անցկացնել Սամգորի-Ռուսթավիի ուղղությամբ, որպեսզի Թբիլիսին և Ռուսթավին միմյանց կապվեն մետրոյով: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայտարարել էր նախագծի հետ կապված մրցույթ այս երկու ուղղություններով և ունենք հաղթող: Դա ILF consulting engineers ավստրիական ընկերությունն է, միջազգային մակարդակի ընկերություն՝ մեծագույն փորձով: Սա հաղթող ընկերությունն է, որը պետք է իրականացնի նախագիծը, տեխնիկական-տնտեսական հետազոտությունն այս երկու գծի համար, պատրաստի նախագիծ, մրցութային փաստաթղթեր Սամգորի-Լիլո գծի շինարարության համար և Ռուսթավին կապող ուղղություններով: Այս երկու նախագծերի բյուջեն կազմում է մոտ 13 միլիոն»,- հայտարարել է Կախա Կալաձեն: