Սամեգրելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք
Սամեգրելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք

Սամեգրելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք:

Հանրային առողջապահության կենտրոնի տեղեկությամբ, ներկայումս կապերը հաստատելու նպատակով ընթանում է խորը համավարակաբանական հետազոտություն:

Ըստ նրանց, Ռուխիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 158 վարակված, որտեղից 73 պացիենտի վիճակը համեմատաբար ծանր է:

Տարածաշրջանում կարանտինում է գտնվում 169 մարդ:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  3 958 նոր դեպք, ապաքինվել է 3 531 հիվանդ, մահացել է 36 մարդ:

Կենտրոնի տվյալներով, այսօր արձանագրված 3 958 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 2 157 դեպք, Աջարիայում՝ 417, Իմերեթիում՝ 537, Քվեմո Քարթլիում՝ 190, Շիդա Քարթլիում՝ 137, Գուրիայում՝ 78, Կախեթիում՝ 140, Մցխեթա-Մտիանեթիում՝ 89, Սամցխե-Ջավախեթիում՝ 40, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:

Թողնել մեկնաբանություն