Սամեգրելո-Զեմո Սվանեթիի չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 247 վարակակիր, 13-ը ծանր վիճակում են
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 247 վարակակիր, 13-ը ծանր վիճակում են

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 43 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 247 վարակակիր, այդ թվում 13-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 131 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 49 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 106 մարդ: