Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 18 պացիենտ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 176 վարակակիր, այդ թվում 11-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 70 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 38 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 110 մարդ: