Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 39, մահացել՝ մեկ պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, ապաքինվել է 39, մահացել՝ մեկ պացիենտ

Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք:  Օրվա ընթացքում ապաքինվել է 39 պացիենտ:

Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:

Բացի այդ, մահացել է մեկ վարակակիր, օկուպացված Աբխազիայի Գալիի շրջանի բնակիչ, ով բուժում էր ստանում Ռուխիի կլինիկայում:

Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 182 վարակակիր, այդ թվում 11-ը ծանր վիճակում են:

Ռուխիի կլինիկայում կա 72 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 4 կորոնավարակակիր,  Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 38 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:

Շրջանի կարանտինային տարածքներում կա 79 մարդ: