Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է բռնազավթված Աբխազիայից տեղափոխված դիերի, զինված պայքարի ժամանակ զոհված նույնականացված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգիստը (ֆոտո)
Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է բռնազավթված Աբխազիայից տեղափոխված դիերի, զինված պայքարի ժամանակ զոհված նույնականացված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգիստը (ֆոտո)

Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է Աբխազիայի բռնազավթված տարածքից տեղափոխված դիերի, զինված պայքարի ժամանակ զոհված նույնականացված 13 անձանց քաղաքացիական հոգեհանգիստը:

Քաղաքացիական հոգեհանգստին ներկա են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և կառավարության անդամները: Սամեբայում է նաև Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Ժամը 15:00-ին նրանց կհուղարկավորեն Դիղոմիի եղբայրական գերեզմանատանը՝ զինվորական փառքով:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի և Կարմիր խաչ միջազգային կոմիտեի համատեղ ջանքերով, վրաց-աբխազական համակարգող մեխանիզմի շրջանակներում, հաջողվել է նույնականացնել 1990-ական թվականների հակամարտության հետևանքով անհետ կորած ևս 13 անձի:

Թողնել մեկնաբանություն