Սամցխե-Ջավախքի վարչության շենքում հրդեհը մարված է
Սամցխե-Ջավախքի վարչության շենքում հրդեհը մարված է

Սամցխե-Ջավախքի վարչության շենքում հրդեհը մարված է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրդեհը բռնկվել էր տանիքին, որը մարել են հրշեջ-փրկարարները և հրդեհը չի տարածվել շենքի այլ մասի վրա:

Տեղում աշխատում էր չորս հրշեջ մեքենա: Շենքից տարհանել են բոլոր մարդկանց: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: