Սամցխե-Ջավախեթիի ոստիկանությունը զենք օգտագործելով իրականացրած խուլիգանության մեղադրանքով ձերբակալել է երկու մարդու
Սամցխե-Ջավախեթիի ոստիկանությունը զենք օգտագործելով իրականացրած խուլիգանության մեղադրանքով ձերբակալել է երկու մարդու

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության դեպարտամենտի, Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում, դատավորի որոշման համաձայն ձերբակալել են երկու մարդու: ՆԳՆ-ն հաղորդմամբ, 1954 թ. ծնված Ս. Պ.-ն և 2001 թ. ծնված Ա. Մ.-ն մեղադրվում են խուլիգանության մեջ:

«Հետաքննությունը պարզել է, որ մարտի 26-ին, Ախալքալաքում, Ազատության և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող  «Գոլդ» սրճարան-բարի մոտակայքում լեզվակռվի ժամանակ, մեղադրալները հրազենից իրականացրել են կրակոցներ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթամասով և նույն հոդվածի 3-րդ մասով, ինչը ենթադրում է հրազենի ապօրինի գնում և պահում:

Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ն կողմից տարածած հաղորդագրության մեջ: