Սամբո - Բեսարիոն Բերուլավան նվաճել է բրոնզե մեդալ. Մինսկ 2019
Սամբո - Բեսարիոն Բերուլավան նվաճել է բրոնզե մեդալ. Մինսկ 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող եվրոպական խաղերին վրաց սամբիստ Բեսարիոն Բերուլավան նվաճել է բրոնզե մեդալ:

Որոշիչ հանդիպմանը նա 5:0 հաշվով հաղթել է ռումինացի, Սերգիու Օսլոբանուն:

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար պայքարելու է հինգ վրաց սամբիստ, դրանք են՝ Նինո Օձելաշվիլին, Էլենե Քեբաձեն, Վախտանգ Չիդրաշվիլին, Մինդիա Լիլուաշվիլին և Դավիթ Լորիաշվիլին: