Սալոմե Զուրաբիշվիլինիր իր անունն է տվել ռուսական բռնազավթմանը, ագրեսիային, ինչպես նաև այն հանցանքին, որը իրականացրել են Միխեիլ Սաակաշվիլին և գրիգոլ Վաշաձեն. Իրակլի Կոբախիձե
Սալոմե Զուրաբիշվիլինիր իր անունն է տվել ռուսական բռնազավթմանը, ագրեսիային, ինչպես նաև այն հանցանքին, որը իրականացրել են Միխեիլ Սաակաշվիլին և գրիգոլ Վաշաձեն. Իրակլի Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել օպոնենտներին, իրականացնել եվրոպական տիպի քարոզարշավ, սակայն «ազգային շարժումը» փորձում է այդ գործողությունը վարել այլ կերպ,- այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նա շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին շտաբի բացումը և նշել, որ նախագահի անկախ թեկնածուն իր տեսլականների մասին խոսել է փայլուն:

«Շատ կարևոր էր նրա կոչը ընտրական քարոզարշավի բովանդակության մասին: Նա կոչ է արել օպոնենտներին վարել եվրոպական տիպի քարոզարշավ: Ինչպես տեսնում ենք դա այդպես չէ, «ազգային շարժումը» փորձում է այն իրականացնել այլ կերպ: Նրանք խոսում են, ոչ թե ապագայի և պլանների մասին, այլ զբաղված են սև փյառով»,-հայտարարել է Կոբախիձեն:

Նրա գնահատմամբ, Եվրոպան և Ամերիկան շատ հեռու են «ազգային շարժումից»,ինչը լավ է երևում նաև նրանց քարոզարշավից:

Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին լավ է պարզաբանել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ:

Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, այս ընտրություններում «Միասնական ազգային շարժումը» կրելու է լուրջ պարտություն: