Սալոմե Զուրաբիշվիլին Զուգդիդում զարգացող իրադարձությունների կապակցությամբ տարածում է հայտարարություն
Սալոմե Զուրաբիշվիլին Զուգդիդում զարգացող իրադարձությունների կապակցությամբ տարածում է հայտարարություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Զուգդիդում զարգացող իրադարձությունների կապակցությամբ տարածում է հայտարարություն:

«Դիմում եմ քաղաքական կուսակցություններին, այն ժամանակ, երբ մարդկանց կյանքը դրված է կշեռքի վրա և իրավապահները փորձում են այս բարդ վիճակը մեղմացնել առանց զոհերի, ցանկացած լրացուցիչ լարվածության արհեստականորեն ստեղծումն անթույլատրելի է, դա բարդացնում է իրավապահների խնդիրը և վտանգ է ստեղծում պատանդների խաղաղ ազատմանը:

Ես նաև կոչ եմ անում լրատվամիջոցներին հաշվի առնել իրավապահ մարմինների խնդրանքը և հասարակությանը տեղեկություն տրամադրել այնպես, որ չխոչընդոտվեն օպերատիվ գործողությունները»,- ասված է նախագահի հայտարարության մեջ: