Սալոմե Զուրաբիշվիլին Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակին նվիրված կոնֆերանսին
Սալոմե Զուրաբիշվիլին Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100 ամյակին նվիրված կոնֆերանսին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործնական այցի շրջանակներում, այսօր Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային կազմակերպության 108-րդ կոնֆերանսին, որը նվիրվում է կազմակերպության 100 ամյակին:

Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, վաղը, հունիսի 11-ին, Սալոմե Զուրաբիշվիլին կոնֆերանսի շրջանակներում ելույթ է ունենալու խոսքով և ընդգծելու բարեփոխումները, ձեռքբերումները, մարտահրավերները, Վրաստանի աշխատանքի օրենսդրությունը և այլ հարցեր: