Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է վրացի և Եվրամիության երկրների ուսանողների ուսման վարձի հավասարեցման հարցը
Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է վրացի և Եվրամիության երկրների ուսանողների ուսման վարձի հավասարեցման հարցը

Վրաստանի Նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահ, Դեյվիդ Սասոլի հետ հանդիպման ժամանակ, բարձրացրել է վրացի և Եվրամիության երկրների ուսանողների ուսման վարձի հավասարեցման հարցը, որպեսզի վրացի ուսանողները կարողանան օգտվել ուսման վարձի նույն սակագներից, ինչ Եվրամիության անդամ երկրների ուսանողները: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, Վրաստանի նախագահը խնդրանքով դիմել է Եվրախորհրդարանի նախագահին, առաջարկությամբ դիմի այս որոշումը կայացնող համապատասխան ատյաններին:

«Խոսքը վերաբերել է նաև կովիդի դեմ պատվաստանյութի հասանելիության հարցին, որի ժամանակ նախագահը նշել է, որ Եվրամիությունը ոչ միայն բարոյական ու խորհրդանշական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն ունի: Նախագահի այս դիրքորոշումը կիսել է Եվրախորհրդարանի նախագահը և ընդգծել համերաշխության կարևորությունը», – ասում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նրանց խոսքով ՝ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է Վրաստան, որին Դեյվիդ Սասոլը հայտարարել է, որ ցանկանում է գալ Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ ՝ ծանոթանալու Եվրամիության ամենամոտ ընկերոջ՝ Վրաստանի հետ: