Սալոմե Զուրաբիշվիլին Երուսաղեմում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին
Սալոմե Զուրաբիշվիլին Երուսաղեմում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երուսաղեմում աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին:

Կողմերը քննարկել են Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիայի միջև առկա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը:

«Հյուսիսային Մակեդոնիայի նախագահն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հետաքրքրվել Վրաստան-Ռուսաստան հարաբերություններով: Վրաստանի նախագահը գործընկերոջը տեղեկություն է փոխանցել ռուսական սողացող բռնազավթման և Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակի մասին»,- նշված է Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկությունում:

Նախագահները զրուցել են նաև երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ակտիվացման մասին և Հյուսիսային Մակեդոնիայի կողմը հայտնել է Վրաստանի դեսպանություն բացելու և դեսպան նշանակելու ցանկություն: