Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին զրուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային համերաշխությունը՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում: Վրաստանի նախագահը Հռոմի պապին փոխանցել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի ջերմագին ողջյունները և նշել, որ այսօր կաթողիկոս պատրիարքի հետ հանդիպման ընթացքում խոսել է միջազգային համերաշխության կարևորության մասին:

Զրույցի ժամանակ անդրադարձ է նաև կատարվել շրջակա միջավայրի համաշխարհային իրավիճակի և բնապահպանական խնդիրների վրա, ինչը Հռոմի Պապի հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Նախագահի խոսքով, Վրաստանի համար շատ կարևոր է պաշտպանել շրջակա միջավայրը և հոգ տանել երկրի էկոհամակարգերին: Հռոմի պապը շեշտել է, որ ինքը բնապահպանական հարցերում Վրաստանին ցուցաբերում է ամբողջությամբ աջակցություն:

Վրաստանի նախագահը Հռոմի պապի հետ խոսել է Վրաստանի բռնազավթված տարածքների և այնտեղ տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հռոմի պապը նշել է, որ ճգնաժամի ընթացքում ավելի պարզ է դարձել, թե որքան մեծ է ազգերի միջև եղբայրության անհրաժեշտությունը:

Մայիսի 14-ին Հռոմի պապը աղոթք է բարձրացնելու համաճարակից երկրագնդի փրկության համար: Նա Վրաստանի նախագահին խոստացել է, որ աղոթելու է Վրաստանի՝ որպես մեծահոգությամբ օժտված և իր համար թանկագին ժողովրդի համար:

 

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան