Սալոմե Զուրաբիշվիլին Խորվաթիայի նախագահին հրավիրել է Վրաստան
Սալոմե Զուրաբիշվիլին Խորվաթիայի նախագահին հրավիրել է Վրաստան

Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, հեռախոսով խոսել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հետ:

Ըստ Վրաստանի նախագահի մամլո ծառայության, նախագահները խոսել են Կորոնավիրուսուի ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Վրաստանի և Խորվաթիայի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերի մասին, որոնք կառավարությունների կողմից մշակվել են տնտեսությունը բացելու համար: Նախագահները քննարկել են նաև կոնկրետ ոլորտներում միջոցառումների մեղմացման փուլային ծրագրերը:

Նախագահի մամո ծառայության հաղորդմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին Խորվաթիայի նախագահին հրավիրել է այցելել Վրաստան: