Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին է ներկայացնելու տարեկան զեկույցը
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին է ներկայացնելու տարեկան զեկույցը

Նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլին, այսօր,  օրենսդրական մարմնին է ներկայացրելու երկրորդ տարեկան զեկույցը:

Նախագահի զեկույցի ներկայացումը նախատեսված է Վրաստանի սահմանադրությամբ և խորհրդարանի կանոնակարգով:

Ընթացակարգի համաձայն, խորհրդարանը նախագահի տարեկան զեկույցը լսում է գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի առաջին օրը:

Ինչ վերաբերում է նախագահի լսման ձևաչափին, ապա ելույթից հետո խոսքով հանդես կգան այն խմբակցությունների նախագահները, որոնք միավորված չեն մեծամասնության կամ փոքրամասնության կազմում, ինչպես նաև փոքրամասնության և մեծամասնության առաջնորդները:

Կանոնակարգով սահմանվում է, որ խմբակցության նախագահի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, իսկ փոքրամասնության կամ մեծամասնության առաջնորդի ելույթը`15 րոպեն: Այս ելույթներից հետո Վրաստանի նախագահն իրավունք ունի հանդես գալ ամփոփիչ խոսքով:

Խորհրդարանի լիագումար նիստը կսկսվի 14:00-ին: