Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղապահներին - Դուք պաշտպանում եք մեր խաղաղությունը
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղապահներին - Դուք պաշտպանում եք մեր խաղաղությունը

Օգոստոսի 31-ը վրաց  խաղաղապահի օրն է: Վրաստանի նախագահ,  Սալոմե Զուրաբիշվիլին վրաց զինվորականներին շնորհավորել է  խաղաղապահի օրը և նշել, որ իր համար մեծ պատիվ է դիմել  վրաց զինվորներին, ովքեր աշխարհի տարբեր շրջաններում պաշտպանում են խաղաղությունը և ուժեղացնում Վրաստանի անվտանգությունը:

«Ձեր և ձեր ծառայության հանդեպ  մեր գործընկերները արտահայտում են մեծ հարգանք և վստահություն: Ողջ երկրի անունից ցանկանում եմ  իմ երախտագիտությունը հայտնել այն ներդրման համար, որը դուք անում եք հայրենիքի համար:

Այսօր ցանկանում եմ հիշել միջազգային առաքելություններում զոհված մեր հերոսներին և միասին հարգենք նրանց հիշատակը: Այսօր գլոբալ վտանգները աճում են ամենուր և դուք գիտեք, որ խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը հնարավոր չի պահպանել միայն  երկրի ներսում, դուք կանգնած եք հենց երկրի սահմաններից դուրս և պաշտպանում եք խաղաղությունը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհավորում եմ այսօրվա առթիվ և մաղթում, որ խաղաղությամբ վերադառնաք հայրենիք», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին իր ուղերձում:

Փոխգնդապետ Լաշա Դավիթաձեի խոսքով, նման կոչերը շատ կարևոր են զինվորականների համար, քանի նրանք զգում են իրենց ծառայության կարևորությունն ու իրենց հանդեպ ուշադրությունը:

Մաստեր-սերժանտ Մինդիա Տակիձեի խոսքով, Նախագահի ուղերձը վրացի խաղաղապահներին տալիս է մոտիվացիա, իրենց առաքելությունը բարեխղճորեն և արժանապատվորեն կատարելու համար:

Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը: