Սալոմե Զուրաբիշվիլին վրացի ուսանողների և Եվրամիության երկրների ուսանողների ուսման վարձի հավասարեցման հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին վրացի ուսանողների և Եվրամիության երկրների ուսանողների ուսման վարձի հավասարեցման հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահի հետ

Վրաստանի Նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ քննարկել է, Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումը և ավելի խորը և ոլորտային ինտեգրման խթանման հարցերը:

Զրույցի հիմնական թեման համավարակն էր, դրա դեմ պայքարի ուղիները, համերաշխությունը և պատվաստանյութերի տրամադրման հարցը:

Հանդիպման ընթացքում, Վրաստանի նախագահը մեկ անգամ ևս բարձրացրել է վրացի ուսանողների ֆինանսավորման հարցը, որպեսզի հավասարեցվեն Եվրամիության երկրներ սովորելու եկած Վրաստանի քաղաքացիների ուսման վարձերը, նույն երկրների ուսանողների ուսման վարձերի հետ: Ի պատասխան դրա, Եվրահանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկատվություն է խնդրել առկա իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն է հայտնել աշխատել այդ հարցի շուրջ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: