Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վրաստան
Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը Վրաստան է հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Ինչպես հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին Ուկրաինա կատարած այցի ընթացքում, Ուկրաինա-Վրաստան հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի առանձնահատուկ կերպով է նշվելու վրաց-ուկրաինական հարաբերությունների 30-ամյակը:

«Այսօրվա այցը մեր քաղաքական հարաբերությունների ամրապնդման միայն սկիզբն է: Մենք նախագահ Զելենսկուն հրավիրում ենք հուլիսի 18-ին այցելել Վրաստան: Նաև հասկանում եմ, որ Ղրիմի պլատֆորմը շատ կարևոր է, և հենց որ հասնենք, մենք համակարգված ռեժիմով կորոշենք, թե ով է լինելու Վրաստանի ներկայացուցիչը այս պլատֆորմի ստեղծման գործում, ինչը շատ կարևոր է: Վրաստանը, անկասկած, ներկայացված կլինի այս հարթակում: Միևնույն ժամանակ, հուսով եմ, որ հաջորդ տարի մենք բարձր մակարդակով կնշենք մեր հարաբերությունների 30-ամյակը, և ես նախագահ Զելենսկուն առաջարկել եմ այս կարևոր ամսաթիվը նշել մշակութային օրերի միջոցով», – ասաց Զուրաբիշվիլին: