Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ

​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում։ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում, աշխարհի տարբեր երկրների առաջնորդների հետ միասին, մասնակցելու է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվա հոբելյանական միջոցառումներին։

Այցի շրջանակներում նա հանդիպել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում նախագահը անց է կացնելու մի քանի կարևոր հանդիպում։  Նա հանդիպելու է նաև Շվեդիայի թագավորության խորհրդարանի խոսնակ, Անդրեա Սնորլենի, Բուլղարիայի Հանրապետության Նախագահ, Ռումեն Ռադևի, Էստոնիայի Հանրապետության Նախագահ Կերստի Կալիուլայդայի, Բելգիայի թագավորության վարչապետ Չարլզ Միշելի և Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:

Օրվա վերջում Սալոմե Զուրաբիշվիլին ներկա է գտնվելու Լեհաստանի հանրապետության նախագահ, Անջեյ Դուդայի անունից տրվող ճաշին և համերգին, որը նվիրվում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 80 տարվան։