Սալոմե Զուրաբիշվիլին վաղը Բաթումիում բացելու է պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը
Սալոմե Զուրաբիշվիլին վաղը Բաթումիում բացելու է պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վաղը Բաթումիում բացելու է Վրաստանի պաշտպանության և անվտանգության 13-րդ կոնֆերանսը (GDSC) և խոսքով դիմելու է մասնակիցներին:

Կոնֆերանսին քննարկվելու է Սև ծովի անվտանգությանը վերաբերող հարցեր, Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրման գործընթացում գրանցած առաջընթացը և անդամագրության հեռանկարները, հիբրիդային հարցերը և Վրաստանի ռազմավարական պատրաստությունը:

Միջոցառմանը մասնակցում են վրաց և արտասահմանցի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պաշտպանության և անվտանգության ոլորտի փորձագետներ, մամուլի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: