Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով (վիդեո)

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում պատվաստվել է «Աստրազենեկա» հակակորոնավիրուսային պատվաստանյութով:

Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նախագահին դիմավորել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն և հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: