Սալոմե Զուրաբիշվիլին տարածում է Մայք Փենսի խոսքերը - Մենք սիրում ենք Վրաստանը, աջակցում ենք նրան և կլինենք կողքին
Սալոմե Զուրաբիշվիլին տարածում է Մայք Փենսի խոսքերը - Մենք սիրում ենք Վրաստանը, աջակցում ենք նրան և կլինենք կողքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, աշխարհի 45-ից ավել լիդերի և պետությունների առաջնորդների հետ միասին մասնակցում է Երուսաղեմում Հոլոքոսթի հինգերորդ համաշխարհային համաժողովին:

Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքի էջում տեղադրել է համաշխարհային լիդերների հետ նկարահանած լուսանկարները, այդ թվում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում գրել է, որ Մայք Փենսը հանդիպման ժամանակ ասել է. «Մենք սիրում ենք Վրաստանը, մենք նրա կողքին ենք և միշտ կլինենք»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում փոխնախագահ Փենսին՝ Վրաստանին աջակցության համար»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: