Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների փաստաթուղթը
Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունների փաստաթուղթը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ստորագրել է «Ընդհանուր դատարանների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունները:

Նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահի և խորհրդարանի նախագահի միջև անցկացված խորհրդակցությունների հետևանքով փաստաթղթում երկրորդ ընթերցմամբ հաշվի են առնվել սկզբունքային հանձնարարականներ, որոնք պատկերվել են Վենետիկի հանձնաժողովի եզրահանգման մեջ:

Նրանց տեղեկությամբ, իրականացված փոփոխությունները կնպաստեն Գերագույն դատարանի դատավորների առավել բաց, թափանցիկ ընտրությանը և նախագահը հույս է հայտնում, որ այն դրական կարտացոլվի դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման վրա:

Վրաստանի խորհրդարանի երեկ, երրորդ ընթերցմամբ հաստատել էր «Ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը: